Նորություններ / Ապահովագրական ընկերությունները 2025թ․ 3-րդ եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկում
Ապահովագրական ընկերությունները 2025թ․ 3-րդ եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկում
ՀԱՄ-ը տեղեկացնում է, որ ՀՀ-ում գործող 4 ապահովագրական ընկերություններ ներառվել են 2025թ․ երրորդ եռամսյակի «1000 խոշոր հարկատուների» ցանկում։ Ցանկը հրապարակվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից յուրաքանչյուր եռամսյակի համար։
Այսպես, 2025թ․ հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում հարկ վճարողների՝ ըստ վերջինների ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի և վճարների ընդհանուր գումարի մեծության ցանկում տեղ են գտել հետևյալ ապահովագրական ընկերությունները․
- «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերություն՝ 467-րդ տեղ
- «ԷՖԵՍ» ԱՓԲԸ՝ 644-րդ տեղ
- «Լիգա Ինշուրանս» ապահովագրական ընկերություն՝ 736-րդ տեղ
- «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերություն՝ 932-րդ տեղ
1000 խոշոր հարկատուների թվում ներառվելն ընդգծում է ապահովագրական ոլորտի էական ներդրումը ՀՀ տնտեսության մեջ, ինչպես նաև ապահովագրական ընկերությունների հանձնառությունը՝ դրսևորելու թափանցիկ ու պատասխանատու գործարար վարքագիծ իրենց գործունեության ընթացքում։
1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:
Վերջին նորությունները
-
05.12.2025
-
19.11.2025
ՀԱՄ գործադիր տնօրեն Թամարա Հաբեթյանի շնորհավորական ուղերձն Ապահովագրողի օրվա առթիվ
-
05.11.2025
Ապահովագրական ընկերությունները 2025թ․ 3-րդ եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկում
-
21.10.2025
ՀԱՄ-ը` «Thriving in Sustainable Times: The ESG for Banks and Policymakers» միջազգային համաժողովում
-
19.09.2025
Հայաստանում կկայանա FinnoWay Armenia 2025 միջազգային PLUS ֆորում
-
21.08.2025
Ապահովագրական 3 ընկերությունները 2025թ․ 2-րդ եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկում
-
13.08.2025
ՀԱՄ պարզաբանումը Առողջության համապարփակ ապահովագրության վերաբերյալ
-
26.06.2025
ՀԱՄ և ԿԲ համատեղ աշխատաժողով Վիեննայում
-
14.06.2025
Շախմատի մրցաշար ՀԱՄ-ում
-
03.06.2025
Հանդիպում Հայաստանի լիզինգատուների ասոցիացիայի նախագահի հետ
-
12.05.2025
ՀԱՄ-ը՝ «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով համաժողովի մասնակից
-
08.05.2025
Հանդիպում Սիլ Ինշուրանսի գործադիր տնօրեն Արմինե Մելքոնյանի հետ