Նորություններ / ՀԱՄ-ը՝ «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով համաժողովի մասնակից
ՀԱՄ-ը՝ «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով համաժողովի մասնակից
Սույն թվականի մայիսի 7-ին կայացավ ՀՀ զբոսաշրջության կոմիտեի կողմից կազմակերպված՝ «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով համաժողովը։ Համաժողովի շրջանակներում կազմակերպվել էր նաև պանելային քննարկում, որի բանախոսների թվում էր Հայաստանի ապահովագրողների միության գործադիր տնօրեն Թամարա Հաբեթյանը։ Պանելային քննարկման ընթացքում ՀԱՄ գործադիր տնօրենի ներկայացրած հիմնական ուղերձներն էին․
-
Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացմանն ուղղված քայլերից մեկը կարող է հանդիսանալ բժշկական սխալից մասնագիտական պատասխանատվության պարտադիր ապահովագրության ներդրումը, որը ծածկում է դատական հայցերի պաշտպանության և կարգավորման հետ կապված ծախսերը։ Ապահովագրության այս տեսակի ներդրումը կբարձրացնի բուժման նպատակով Հայաստան ժամանող արտասահմանցի զբոսաշրջիկների վստահությունը Հայաստանի առողջապահական և իրավական համակարգի նկատմամբ՝ թույլ տալով վերջիններիս խնդիրների առաջացման դեպքում խուսափել իրենց համար անծանոթ դատական համակարգի գործընթացներում ներգրավվելուց։
-
Առողջապահական համակարգում միջազգային ստանդարտների ամբողջական ներդրումը և կիրառումը թույլ կտա մատուցել միջազգային ստանդարտներին համապատասխանող բարձրորակ առողջապահական ծառայություններ, նվազեցնել ապահովագրական հայցերի կարգավորման ժամկետները և մերժման դեպքերը, իսկ բժշկական զբոսաշրջության զարգացման տեսանկյունից հնարավորություն կտա ընդլայնել զբոսաշրջիկի հայրենի երկրում ունեցած բժշկական ապահովագրության ծածկույթը՝ փոխհատուցելով Հայաստանի Հանրապետությունում մատուցված բուժծառայությունների արժեքը։
Վերջին նորությունները
-
05.12.2025
-
19.11.2025
ՀԱՄ գործադիր տնօրեն Թամարա Հաբեթյանի շնորհավորական ուղերձն Ապահովագրողի օրվա առթիվ
-
05.11.2025
Ապահովագրական ընկերությունները 2025թ․ 3-րդ եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկում
-
21.10.2025
ՀԱՄ-ը` «Thriving in Sustainable Times: The ESG for Banks and Policymakers» միջազգային համաժողովում
-
19.09.2025
Հայաստանում կկայանա FinnoWay Armenia 2025 միջազգային PLUS ֆորում
-
21.08.2025
Ապահովագրական 3 ընկերությունները 2025թ․ 2-րդ եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկում
-
13.08.2025
ՀԱՄ պարզաբանումը Առողջության համապարփակ ապահովագրության վերաբերյալ
-
26.06.2025
ՀԱՄ և ԿԲ համատեղ աշխատաժողով Վիեննայում
-
14.06.2025
Շախմատի մրցաշար ՀԱՄ-ում
-
03.06.2025
Հանդիպում Հայաստանի լիզինգատուների ասոցիացիայի նախագահի հետ
-
12.05.2025
ՀԱՄ-ը՝ «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով համաժողովի մասնակից
-
08.05.2025
Հանդիպում Սիլ Ինշուրանսի գործադիր տնօրեն Արմինե Մելքոնյանի հետ